«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Սասուն Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ «կամանդիրն» այդ որոշումը հեշտ չի կայացրել՝ ընկերները տեւական ժամանակ համոզում էին, որ հաղթած պատերազմի հրամանատարը պետք է դուրս գա քաղաքականությունից, սակայն իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միքայելյանի հրաժարվելու պատճառը շատ կենցաղային է․ նա ցանկացել է իր փոխարեն ավագ որդուն՝ Մեխակին մտցնել ընտրացուցակ, սակայն մերժում է ստացել Փաշինյանի կողմից, ավելի ճիշտ՝ տեղի մասով է եղել անհամաձայնությունը։ Միքայելյանն էլ նեղացել է ու հայտարարել, որ չի առաջադրվի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, քանի որ ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի առջև պետական բարձր պաշտոնում։ Այդ իսկ տրամաբանությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը նա չի գլխավորում: Միևնույն ժամանակ, երրորդ նախագահը նշել էր, որ ակտիվորեն մասնակցելու է քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրական այս շրջանում գտել է իր համար քաղաքական հենարան: Թեպետ տեւական ժամանակ շրջանառվում էր, որ Ա. Սարգսյանը հույսը դրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձեւավորած քաղաքական ուժի վրա, բայց վերջապես հասկացել է, որ անհույս է:
Ուստի` ՀՀ նախագահի համար միակ ընդունելի ուժը դարձել է «Լուսավոր Հայաստանը»: Թերեւս` Էդմոն Մարուքյանի մեջ է տեսնում Ա. Սարգսյանն այն պոտենցիալը, որը կարող է դառնալ իր խոսափողը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուռճացնում է պետական ապարատը․ նոր հաստիքներ է բացում՝ երբեմն անօրինական, աշխատանքի է տեղավորում բոլոր այն շրջանակների ներկայացուցիչներին, որոնցից վտանգ է սպասում, որոնք պոտենցիալ ընդդիմություն են։ Օրերս գրեցինք, որ Սամվել Բաբայանի խոսնակ Անուշ Դոլուխանյանը, չունենալով ոլորտի փորձառություն, նշանակվել է Արցախի փոխարտգործնախարար։ Նրա հրամանագիրը դեռևս չկա։ Երեկ մեկ այլ նշանակման մասին տեղեկացանք, կրկին պաշտոնական հրամանագիրը դեռեւս չկա»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







