Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:38

Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին․ Սերգեյ Լավրով

Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակի ընթացքում ստուգված են, և ես կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային գործակցության ոգով: Այս մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է 2020 թվականի աշնանը հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը», — ասել Է Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, ասել Է Լավրովը՝ հավելելով, որ «ռուսական աջակցությունը բարձր գնահատականի է արժանանում հայ բարեկամների կողմից»:

«Կարևոր է նաեւ հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Մենք ունենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն բարձր և այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երեւան», — ասել է Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված օգնությունը համաճարակի դեմ պայքարի շրջանակում։

«Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ։ Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության մեջ, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+