Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել արդիական հարցերի շուրջ, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում հույս ունեն, որ իրավիճակը կլուծվի առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ առաջիկայում Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, «բելառուս գործընկերների հետ կմշակվի Լեռնային Ղարաբաղում «ազատագրված տարածքներում» շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը»,- նշել են մամուլի ծառայությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






