Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

Կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի բովանդակությունը. ԻՀԱ

Կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի բովանդակությունը. ԻՀԱ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Երեկ համացանցում հրապարակվեց մի փաստաթղթի նախագծի բովանդակության որոշ հատված, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանազատմանը։ Այս տեղեկությունների իսկությունը հաստատվեց այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագծի բովանդակությունը և առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ ՀՀ-ի անունից չստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են և վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։

Վերոնշյալ հարցերում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ ճիշտ գործելաոճը ոչ միայն խորացնելու է կառավարության նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությունը, չի կանխելու ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր խախտումները, այլ նաև՝ պարարտ հող է ստեղծելու ՀՀ քաղաքացիների իրավունքների առավել կոպիտ և զանգվածային խախտումների համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+