Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Եթե խաղաղ ճանապարհով չկարողանանք լուծել այս խնդիրը, կգործարկենք այլ մեխնիզմներ. Գրիգորյան

Եթե խաղաղ ճանապարհով չկարողանանք լուծել այս խնդիրը, կգործարկենք այլ մեխնիզմներ. Գրիգորյան

ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստ՝ նվիրված Հայաստանի սահմանազատման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարված փաստաթղթի քննարկմանը։ Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։

«Երբ ՌԴ արտգործնախարարը նշեց, որ փաստաթուղթ  է շրջանառվել, մենք հայտնեցինք, որ այդպիսի փաստաթուղթ ստացել ենք, բայց այդ փաստաթուղթը քննարկելու համար կա նախապայման, որ Ադրբեջանի ԶՈՒ-երն ամբողջությամբ լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Պետք նշենք, որ ԱԽ առաջին նիստում մենք ունեցել ենք ռազմավարական որոշում, որ պետք է մաքսիմալ մեր գործողությունները հրապարակային կատարենք, ինչը մաքսիմում իրականացրել ենք։ Մենք նշել ենք, որ այդպիսի փաստաթուղթ կա, քննարկումները դեռ կոնկրետ չենք սկսել, բայց որպեսզի սկսենք, շատ կարևոր է, որ  Ադրբեջանի ԶՈՒ-երը լքեն ՀՀ սուվերեն տարածքը, այդ է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն չի եղել հանրության հետ»,-այս մասին ԱԺ-ում հայտատարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտնեց, որ իշխանությունները սկսել են միջազգային կարևոր գործընթաց, որ կա հստակ միջազգային կոնեսենսուս, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք  լքեն ՀՀ տարածքը։

«ՄԵնք մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորենք այս խնդիրը, բայց եթե մենք չկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ՝ կարգավորելու այս խնդիրը»,-հայտնեց նա։

ԱԽ քարտուղարը հանրությանը որոշակի համբերության կոչ արեց, մինչ կկարգավորվի առաջացած թնջուկը։

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու նպատակով: «Այդ որոշումները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից։ Եթե Ադրբեջանը կատարի այդ պայմանավորվածությունները նաև այն պայմաններով, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ այդ փաստաթուղթը», — նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+