Այսօր ԱԺ արտահերթ նիստ կլինի։ Այս մասին նշված է ԱԺ կայքում։ Արտահերթ նիստը տեղի կունենա 18։00-ին։
Հիշեցնենք, որ երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հանդես էին եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ևս կողմ է արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությանը։
Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։
Հավելենք նաև, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որը, ըստ նրա, նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա մասնավորապես նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






