Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
«Մայիսի 19-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և այն ոլորտները, որտեղ կատարվում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», — հայտնում են նախարարությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







