Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Նախաձեռնություն` միտված ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը

Նախաձեռնություն` միտված ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է սահմանել, որ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրելու դեպքում  այդ տեղի  համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության, այդ թվում` բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: Առաջարկվում է սահմանել, որ անձը կարող է ուսումնական հաստատության համապատասխան ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել նաեւ,  եթե մրցույթի պահին ընդգրկված է մանկավարժական  կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում, որն ավարտվում է ոչ ուշ, քան 2022 թվականի հունվարի 1-ը:

Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը  պայմանավորված է հանրակրթության ոլորտում նոր մասնագետներ ընդգրկելու ընթացակարգը բարելավելու հրատապությամբ, քանի որ գործող օրենքով սահմանված պայմանները բավականաչափ ճկուն չեն ուսուցչի թափուր տեղը կամ ուսուցչական անձնակազմը համալրելու համար:

Վիճակագրության համաձայն` ուսուցիչների 58.6 %-ը տարիքով 45-ից բարձր է, 60-ից բարձր է 22.7%-ը:

ՀՀ ԿԳՄՍ  նախարարության տվյալների համաձայն`  նախորդ տարվա տվյալներով  հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով: Չդասավանդվող առարկաների  թիվը 18 է, նախնական հաշվարկներով 695 ուսուցչի կարիք կա:

 ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Կառավարության տեսակետը դրական է, սակայն գործադիրն անհրաժեշտ է համարում  լրամշակել նախաձեռնությունը: Նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանն առաջարկեց մինչեւ երկրորդ ընթերցում քննարկել Կառավարության առաջարկները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+