Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Ի՞նչ ներգրավվածություն կունենա ԱՄՆ վարչակազմը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վրա

Բնական է, որ ԱՄՆ-ն շատ ակտիվ ներգրավվածություն է ունենալու ցանկացած արտաքին գործընթացում, որովհետև սա նոր վարչակազմի  արտաքին քաղաքական առաջնահերթությունն  է։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի շեշտադրումներին, որոնք արվել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ 

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտնել էր նաև Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին։

«Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Ամերիկայի միացյալ նահանգները, նաև որպես Մինսկի խմբի նախագահ, շատ ավելի ակտիվ պետք է լինի։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Թրամփի վարչակազմի ժամանակ արտաքին քաղաքական ուղղություններն այդքան էլ ակտիվ չէին։ Դրանք այդքան էլ առաջնահերթություն չէին Թրամփի վարչակազմի համար։ Այդ ակտիվությունը չցուցաբերվեց նաև պատերազմի ժամանակ։ Հիմա նոր ակտիվության կարիք կա, ու նոր վարչակազմը փորձելու է այդ ակտիվությունը, այդ բացը նոր լրացնել»,-ասաց քաղաքագետը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությանը և այն հանգամանքին, որ մինչ այս պահը դեռ փոփոխություններ չեն արձանագրվել՝ քաղաքագետը նկատեց․

«Իրավիճակի փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում ատամ ցույց տալ։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ ոտնձգություն սուվերեն Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ, որի վերաբերյալ չկա որևէ նորմալ, ադեկվատ  բացատրություն, հայտարարություն, չկա նաև պաշտոնական դիրքորոշման հստակեցում։ Իշխանականները լղոզված, իրար հակասող ինչ-որ հայտարարություններ են անում, և,  բնական է,  որ այս ամենից օգտվում է նաև ադրեջանական կողմը։ Եթե ՀՀ-ի կողմից չկա որևէ տեսակի  արձագանք, պատասխան,  բնականաբար, Ադրբեջանը համարելու է, որ զավթելու է այնքան ՀՀ տարածք, որքան ցանկանում է՝ առանց հաշվի առնելու մեր աղմուկն ու աղաղակը։ Այնպես որ, այս ամենը վկայում է այն մասին, որ չունենք պաշտպանություն, չունենք դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն։ Մեծ հաշվով, բախվել ենք մի խնդրի հետ, որի լուծումը մենք չենք կարող տալ»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:

Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Դրանք շարունակվելու են նաև մայիսի 19-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+