ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրի շուրջ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ քննարկման մասին:
«Լե Դրիանը և ես քննարկեցինք իսրայելցիների և պաղեստինցիների միջև բռնության հետ կապված մտահոգությունները: Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- գրել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






