Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Ջեքի Սփիերը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դատապարտել Բաքվի գործողությունները

Ջեքի Սփիերը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դատապարտել Բաքվի գործողությունները

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը։ Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման նպատակով»,- հայտարարել է Ջեքի Սփիերը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը «սահմանի ճշգրտման» նպատակով փորձել են «որոշակի աշխատանքներ» իրականացնել Սյունիքի մարզի Սև լճի տարածքում: ՊՆ-ից հայտնել են, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանցի զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, բանակցություններ են ընթանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ի երեկոյան հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է ոտնձգություն Հայաստանի Հանրապետության տարածքում: Նա տեղեկացրել է, որ շուրջ 250 ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել 3,5 կմ:

Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին ՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթների իրականացման շրջանակներում, հանձնարարել անհապաղ գործի դնել արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմը ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած վտանգը վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+