Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:39

Ադրբեջանի և Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փոխադարձ բողոքները կքննի Մեծ պալատը

Ադրբեջանի և Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փոխադարձ բողոքները կքննի Մեծ պալատը

Ադրբեջանի և Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված՝ փոխադարձ բողոքները կքննի Մեծ պալատը: Այս մասին ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ:

Բողոքները վերաբերում են Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համատարած խախտումներին, այդ թվում հարձակումներ քաղաքացիական անձանց, քաղաքացիական գույքի և ենթակառուցվածքների վրա, մահապատիժներ, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունք, մարմնի մասնատում, ռազմագերիների գերեվարում և շարունակական պահում,
քաղաքացիական բնակչության հարկադիր տեղահանում:
Ադրբեջանը նաև պնդում է, որ 1992 թվականից ի վեր Հայաստանը պատասխանատու է Կոնվենցիայի մի շարք խախտումների համար, ներառյալ հարյուր հազարավոր ադրբեջանցիների շարունակական տեղահանում իրենց տներից և ունեզրկում, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքն ու անհետացում՝ առանց պատշաճ քննության, մշակութային և կրոնական ունեցվածքի ոչնչացում:

Բողոքները ներկայացվել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2020 թ. սեպտեմբերի 27-ին (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) և 2020 թ. հոկտեմբերի 27-ին (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի):

Նշված գործերի համատեքստում Դատարանը միջնորդություններ էր ստացել միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն կարծիքը, որ իրավիճակը հանգեցրել է Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկի, Դատարանը ժամանակավոր միջոց էր կիրառել ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն և կոչ էր արել Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիայի իրավունքների ոտնահարման: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+