Այսօր, ի պատասխան Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը մասնավորապես արձագանքել է. «Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»:
Այս առթիվ պարզաբանում ստանալու iLur-ի հարցմանն ի պատասխան, Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը նշել է. «Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






