Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Բաքվի գործողությունները սրում են իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Լավրովին

Բաքվի գործողությունները սրում են իրավիճակը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Լավրովին

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և հիմնված են երկու ժողովուրդների ռազմավարական գործընկերության և եղբայրական հարաբերությունների վրա:

Այս մասին մայիսի 6-ին Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ փաստել, որ մեր հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են ամրապնդվել՝ կրկին անցնելով ուժի փորձությունը: Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը օգնության ձեռք մեկնեց և օգնեց մեզ լուծել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և համաճարակի հետևանքները: Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի էական հանդարտեցման», — ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիքն է: Փաշինյանը կարևորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի պայմանների ապահովմանն ուղղված ջանքերը:

Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը:

«Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ կողմերի միջև եռակողմ ձևաչափով կառուցողական երկխոսություն ապահովելու համար: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները ոչ մի կերպ չեն նպաստում եռակողմ երկխոսության գործընթացում առաջընթաց գրանցելուն: Բաքուն շահարկում է հայ ռազմագերիների արտահանձնման հարցը, կազմակերպում է հակահայկական վակխանալիա, տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանին և այժմ ոչնչացնում է հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։ Այս գործողությունները սրում են իրավիճակը տարածաշրջանում», — շեշտեց Փաշինյանը:

«Այս համատեքստում ես գոհունակությամբ կցանկանայի նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը այսօր առկա հիմնական խնդիրների վերաբերյալ:

«Այս առումով ես ուզում եմ շեշտել մեր դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտության հետ», — ասաց Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+