Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:39

Ավելացել են հանցածին ռիսկերը, իրավակարգի սպառնալիքները․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ դատախազության 2020թ․ գործունեության տարեկան հաղորդումը։

«2020թ․ ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք։  2019-ի համեմատ դրանք նվազել են 1,4 տոկոսով։ Էականորեն նվազել են բնակարանային գողությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կաննոները հանցավոր կերպով խախտելու դեպքերը։ 2020թ․ ոչ էականորեն աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Սպանության դեպքերն աճել են 3,4 տոկոսով»,-հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։

2020թ-ին 2019թ․-ի համեմատ 105-ով ավելի հանցագործություն է  բացահայտվել։

«Հարկ եմ համարում անդրադառնալ ներքին անվտանգության ու կայունության, հասարակական կարգի պահպանության վրա ազդող մի կարևոր գործոնի վրա։ Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային համերշախության, ներքին կայունության վրա էական բացասական ազդեցություն են ունենում ագրեսիայի և նման այլ դրսևորումների աճի տեմպերը։ 2020թ․ նոյեմբերի 9-ին հաջորդող ժամանակաշրջանում այդ վտանգներն ավելի ակնառու դարձան։ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմն էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը։ Վերոնշյալ իրողությունները, համեմված ատելության խոսքով, համեմված անարգել արտահայտվող վիրավորանքով, ավելացրել են հանցածին ռիսկերը, իրավակարգի սպառնալիքները»,-ասաց նա։ 

Արթուր Դավթյանի խոսքով, անհանդուրժողականությունը, վիրավորանքը հաճախ են վերածվում հանցագործության․ «Պատահական չէ, որ 2020 թվականին 44 տոկոսով ավելացել են սպանությամբ առողջությանը սպառնալու դեպքերը։ 33 տոկոսով ավելացել են նաև իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները»։ 

Նա շեշտեց, որ թե՛ ժամանակակից աշխարհը, թե՛ Հայաստանը բախվել են նաև ֆեյքերի, ֆեյք լրատվության սպառնալիքին․ «Ժամանակն է ձեռնամուխ լինել տեղեկատվական անտվանգության հայեցակարգի մշակմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+