Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:57

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև գործընկերությունն այնքան լայն է, որ այն կտրուկ ավելացնել ֆիզիկապես հնարավոր չէ․ Լավրով

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև գործընկերությունն այնքան լայն է, որ այն կտրուկ ավելացնել ֆիզիկապես հնարավոր չէ․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունն այնքան լայն է, որ այն կտրուկ ավելացնել պարզապես ֆիզիկապես չի ստացվի։ Այս մասին մայիսի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցին երկկողմ համագործակցության կտրուկ աճի և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունների մասին։ 

Սերգեյ Լավրովը նշել է, որ կողմերը պայմանավորվել են մի շարք բանակցություններ անցկացնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Քննարկում է եղել նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված մի շարք կարևոր և հնչեղ միջոցառումների շուրջ:

«Մենք պայմանավորվել ենք, որ մեր ներկայացուցիչները համապատասխան նախաձեռնություններ կիրականացնեն այդ ուղղությամբ։ Հավաստիացնում եմ ձեզ, որ դա դրական արձագանք կունենա մեր քաղաքացիների շրջանում»,-ասել է նախարարը։

Խոսելով ապրանքաշրջանառության մասին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ 2020 թվականին այն նվազել է 9,6 տոկոսով։ Միևնույն ժամանակ այն կազմել է 2,3 մլրդ դոլար, ինչը, ամեն դեպքում, Ս․ Լավրովի խոսքով, շատ պատկառելի ծավալ է:

«Ոչ մի կասկած չկա, որ համաճարակային իրավիճակից դուրս գալու հետ մեկտեղ ապրանքաշրջանառությունը կավելանա, ընդ որում՝ շատ արագ տեմպերով»,- հավաստիացրել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ապրանքաշրջանառության աճի կոնկրետ հարցերով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը՝ փոխվարչապետներ Ա․ Օվերչուկի և Մ․ Գրիգորյանի գլխավորությամբ։ Նրանք պատկերացում ունեն, թե ինչպես պետք է կարգավորեն մեր համագործակցության լրացուցիչ ուղղությունները։ Հնարավորություններ են բացվում նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների եռակողմ խմբի շրջանակներում», — նկատել է Սերգեյ Լավրովը։

Իր հերթին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշել է, որ կորոնավիրուսի հետևանքները զգալի են եղել ամբողջ աշխարհում․ «Դա ազդել է նաև 2020 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության վրա, որն ընկել է շուրջ 10 տոկոսով։ Կա երկուստեք ցանկություն և նպատակ՝ բացառելու հետագա անկումը»։

Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ նշանակություն է տալիս տնտեսական հարցերի շուրջ դիվանագիտությանը, և այդ առումով, նրա խոսքով, կարևոր դեր ունի ՌԴ հայկական մեծ սփյուռքը, որը երկար ժամանակ ծառայել և ծառայում է որպես երկու ժողովուրդներին կապող կամուրջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+