Կայացավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարը, ներկայացվեցին քաղաքական ուժի նպատակներն ու հետագա անելիքները։ Կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի խոսքով՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրություններին՝ չբացառելով գործակցությունը՝ առողջ քաղաքական ուժերի հետ ու նույնիսկ միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը։
«Կուսակցություն հիմնելը իմ և իմ թիմակիցների համար ամենաբարդ որոշումներից էր։ Բայց վստահ եմ՝ այստեղ մարդիկ են, որոնց համար Հայաստանի անվտանգությունն առաջնային նպատակներից է»,- ասել է Հակոբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






