Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել․ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը։

Ըստ Փաշինյանի՝ առաջին նախագահն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է հեղափոխություն անել՝ 2008 թվականի ժողովրդական հեղափոխությունը, որը չի ստացվել  և բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորը գիտեն։

«Ես հիմա մտածեցի, որ մարդիկ կային, որ 1997-98 թվականներից պնդում էին, որ սա թատրոն է, խաղ է, այս քաղաքական պրոցեսները: Հիմա այս խոսակցությունները, ենթադրում եմ, որ ավելի կակտիվանան ու այդպես պնդող մարդիկ կասեն, իմ երեսով կտան, կասեն՝ բա որ այն ժամանակ ասում  էինք, որ այս ամեն ինչը թատրոն է, գնացիք այդ ամեն ինչի մեջ մտաք։ Մի երկու տերմին էլ կա, ուղղակի ես հիմա չեմ օգտագործում։ Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը խափանվել է», — նշեց Փաշինյանը:

Նա հավատացրեց, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվելու:

Մանրամասները՝ տեսանյութում․:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+