Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարեւորությանն ու անհրաժեշտությանը:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ քննարկվել է նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:
Նա արձանագրել է, որ բուժզննում անցնող զինծառայողների ճնշող մեծամասնությունն ունի առողջական խնդիր, որը հայտնաբերվում է զինծառայության անցնելուց առաջ անցկացվող բուժզննության ժամանակ։
«Մինչև 18 տարեկան երեխաների բուժումը պետպատվերի շրջանակում անցկացնելը չէ, որ հարցի լուծում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ երևույթը պետության մեծ բացթողումներից մեկն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







