Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:35

Ոչ Դուք, ոչ էլ ադրբեջանցիները մեր առաջնագիծը տեսնել չեք կարող․ Փաշինյանը՝ Թագուհի Թովմասյանին

Ոչ Դուք, ոչ էլ ադրբեջանցիները մեր առաջնագիծը տեսնել չեք կարող․ Փաշինյանը՝ Թագուհի Թովմասյանին

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ հատուկ նիստի ժամանակ խոսեց առաջնագծի խնդիրների, մասնավորապես, կահավորման մասին։

Ըստ Թովմասյանի՝ Սյունիքում ու Գեղարքունիքում չունենք կահավորված առաջնագիծ, խրամատներ։

«Առաջնագծում դեռ վրաններ ունենք, որոշ դեպքերում՝ ցելոֆանապատ, իսկ ադրբեջանցիները Տեղ համայնքի մոտ խրամատավորվում են»,- նկատեց պատգամավորը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ հաճախ, երբ մեր հանրային դիսկուրսը լսում է, հասկանում է՝ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։

«Մեկը կար պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ: Հիմա էլ մենք ճշգրտում ենք ուղղությունները: Խնդրում եմ՝ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով կամ քարտեզներով հրապարակել, ասել՝ ինչ ունենք, ինչ չունենք, ասել՝ այստեղ մինչև այս մասը մենք խրամատ չունենք, էստեղ մի քիչ ուժեղ ենք, չարժե հարձակվել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը Թովմասյանին պատասխանելով՝ նշեց, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև նա չեն կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև այն արվում է գաղտնի:

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+