Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:01

ԲՀԿ-ն չի մասնակցի վարչապետի ընտրությանը

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի ժամը 12։00-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին, որտեղ կքննարկվի վարչապետի ընտրությանը հարցը։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ իրենք չեն մասնակցում ի սկզբանե դատապարտված գործընթացին։

«Մենք ասել ենք, որ սա քաղաքական պայմանավորվածություն է։ Վարչապետ չպետք է ընտրվի երկու անգամ, խորհրդարանը պետք է լուծարվի։ Հիմա, եթե մենք ինքնանպատակ վարչապետի թեկնածու առաջադրենք, որը  չի ունենալու այնքան ձայն, որ ընտրվի, իմաստը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման դեպքում «Իմ քայլն» իրեն կառաջադրի վարչապետի պաշտոնում, և նա կընտրվի։ Ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ մեկ տարի ևս նա վարչապետ մնա՞»,- նկատեց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չարիք են, սակայն, ըստ նրա, ավելի մեծ չարիք կլինի, եթե խորհրդարանում Փաշինյանը կրկին վարչապետ ընտրվի։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում հատուկ նիստ կլինի, որի ընթացքում էլ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը։ Նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։

Հրաժարականի օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկու անգամ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի։ 

Հիշեցնենք նաև, որ «Լուսավորի Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն կա՝ խորհրդարանն իշխող «Իմ քայլի» կողմից առաջադրված Փաշինյանին վարչապետ չի ընտրի: 

Քաղաքական պայմանավորվածություն կա հատուկ նիստին նաև վարչապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+