Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Էրդողանի ու Ալիևի առաջարկը ՀՀ-ին նման չէ ձիթենու ճյուղի. The Economist

Էրդողանի ու Ալիևի առաջարկը ՀՀ-ին նման չէ ձիթենու ճյուղի. The Economist

Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան: Այս խոսքերով է բրիտանական The Economist պարբերականի խմբագրականն անդրադարձել երկու երկրների միջև հարաբերություններին՝ փաստելով, որ Թուրքիան և Հայաստանը հաշտեցման նշաններ ցույց չեն տալիս:

Պարբերականը հիշեցրել է, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն իրականացվեց հայերի դեմ, իսկ մի քանի ամիս առաջ Թուրքիան, որն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, օգնեց Ադրբեջանին հաղթելու հայերի դեմ սանձազերծված պատերազմում:

The Economist-ը նշում է, որ թեպետ թուրքական պաշտոնական շրջանակները վերջին ամիսներին խոսում են հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր շրջափուլի մեկնարկի մասին, սակայն նրանց գործողությունները հակառակն են ապացուցում:

Պարբերականը մեջբերել է մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից մի հատված, որտեղ գործադիրի ղեկավարը նշել էր, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների վերաբացումը կթուլացնի լարվածությունը: Նա նաև նշել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Այդուհանդերձ, The Economist-ը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները խոսում են հակառակի մասին: «Ադրբեջանում հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը գովասանքի խոսքեր ասաց Էնվեր փաշայի հասցեին, որը ցեղասպանության ճարտարապետներից մեկն է: Իսկ Ալիևը վերջերս բացեց զարհուրելի՝ ռազմական ավարի թեմատիկ պուրակը, որտեղ ցուցադրված են վիրավոր հայ զինվորների մանեկենները՝ ծուռ քթերով և գրոտեսկային դեմքերով, ինչպես նաև պատերազմում սպանված հայերի սաղավարտները:

Թե ինչպես է նման ցուցադրությունը համադրվում Ադրբեջանի խաղաղության առաջարկների հետ, կարելի է միայն կռահել: Իսկ այն, ինչ առաջարկում են Էրդողանն ու Ալիևը Հայաստանին, նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ սեփական պարտությունն ընդունելուն»,- գրել է բրիտանական պարբերականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+