Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան: Նրանք դիվանագիտական հանդիպումներ կունենան և կփորձեն կապեր հաստատել ռուսաստանյան և անդրկովկասյան այս երկրների գործարար շրջանակների միջև:
Այդ մասին TACC-ին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը:
«Մենք եկել ենք Երևան՝ Ղրիմի ավանդական օրերը Հայաստանում անցկացնելու համար: Ուղևորության երկու հիմնական նպատակ կա: Ղրիմի պետխորհրդի միջպետական հարաբերությունների և ժողովրդական դիվանագիտության հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելի հետ միասին մենք վաղը կհանդիպենք Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ուսուցիչների և ուսանողների, այնուհետև հայ մտավորականության ներկայացուցիչների հետ:
«Այստեղ Ղրիմի օրերի կազմակերպիչը «Հայաստանում Ղրիմի բարեկամներ»-ի ակումբն է: Այն նախագահում են «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նրանք մարդիկ են, որոնք սատարում են Ղրիմի ռուսական կարգավիճակը, բացեիբաց խոսում բոլոր միջազգային հարթակներում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության, որն անհնար է պատկերացնել առանց Ղրիմի»,-ասաց Մուրադովը:
Նշենք, որ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիան հիմնադրվել է Ալթայում 2017 թվականին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







