Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած սկանդալային խոսքերին, գագաթնաժողով անցկացնելու գաղափարը Ռուսաստանում դրական է ընդունվել: Այդ մասին Լավրովը նշել է ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում:
«Դուք գիտեք՝ ինչպես նախագահ Պուտինն արձագանքեց ԱՄՆ նախագահի՝ հանդիպում անցկացնելու առաջարկին. մենք ընդունեցինք դրականորեն: Մենք ցանկանում ենք հասկանալ այդ նախաձեռնության բոլոր ասպեկտները, որի ուսումնասիրության էլ մենք այժմ զբաղված ենք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







