ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը չպետք է անդրադառնա ռազմական ոլորտում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի խոսքերը։
«Մենք Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում որևէ փոփոխություն չենք ակնկալում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ նախագահի անցած հանգստյան օրերին արված հայտարարությունը ինչ-որ կերպ կանդրադառնա այդ հարաբերությունների վրա,- ասել է նա։
Քիրբին նաև հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրապնդվեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին օգտագործել էր Ցեղասպանություն եզրույթը։ Հավելենք նաև, որ հայտարարությունից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






