Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Ալիևը, «պուրակը» բացելով, օգնեց մեզ․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «պուրակը» բացելով, օգնեց մեզ, որ մենք ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ռեժիմի և ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք։ Այս մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՀԿ նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ մի բան է ուրախանալ վառված տանկի կամ զինվորի մուլյաժի վրա, մեկ այլ բան, որ կենդանի զինվորներ կան ադրբեջանական բանտերում, որոնց պետք է արագ փոխանցել մեզ։

«Բաքվի «ռազմավարի պուրակի» վերաբերյալ իմ ելույթից հետո ինձ մոտեցավ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննախը և ցանկացավ նայել իմ ցուցադրած լուսանկարները: Նա ասաց, որ  դրանք ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն են ստացել, հայտնվել են առաջատար թերթերի առաջին էջերին»,- պատմեց Մարուքյանը և նշեց, որ այս ամենը հայկական պատվիրակության աշխատանքի արդյունք է։

Մարուքյանը կրկին անդրադարձավ որոշ քաղաքական ուժերի հայտարարություններին, որոնք կոչ են անում խորհրդարանական ընդդիմությանը վարչապետի թեկնածու առաջադրել։ 

«Մենք ասում ենք, որ նախկիններն էլ, ներկաներն էլ պետք է հեռանան, քանի որ նրանք օրենք գրողն են, սրանք՝ չարաշահողը։ Հիմա գործող կառավարությունը, ըստ նույն օրենքների, անում է այն, ինչ ուզում է։ Նրանք իրենց համար էին այդ օրենքները գրել։ Թող հիմա իրենց գրած օրենքների համար Սահմանադրական դատարան դիմեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+