Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Մեր տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է․ Ռուբինյան

Մեր պատվիրակությունն իր առաջ դրած խնդիրը կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Այս մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին:

Ըստ Ռուբինյանի՝ մեր տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է:

«Միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ լայն գործընթացը, որը չի սահմանափակվում մեկ-երկու քայլով: Սա համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին»,- նկատեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ ռազմագերիների օր առաջ ազատ արձակման համար միջազգային ճնշման առումով կարևոր է խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը:

Պատգամավորը նշեց, որ գերիների վերադարձին ուղղված քայլերը պետք է լինեն համառ։ Նրա կարծիքով՝ պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար գերիներին օր ավել պահելը լինի գլխացավանք։

Հիշեցնենք, որ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցն ընդգրկվել էր ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։

ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեն հայտարարություն էր ընդունել՝  կոչ անելով Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին:

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+