Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին հրավիրել է ուսումնասիրել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման տարածաշրջանային նախագծի ներուժը:
«Ադրբեջանը ցանկանում է ապահովել կայուն խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։ Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել տարածաշրջանային նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ, հյուսիս-արևմուտք տրանսպորտային միջանցքները: Ներկայումս մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի մի մասը։ Այն Ադրբեջանի տարածքով կապում է Ասիան և Եվրոպան»,- ասել Է Ալիևը երկուշաբթի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ միջանցքը թույլ կտա Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը որպես Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի:
«Ես հրավիրում եմ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկեր երկրներին ուսումնասիրել այդ տարածաշրջանային նախագծի ներուժը»,-ասել Է Ալիեւը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







