Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

Լիտվան ԵՄ-ում Հայաստանի կարևոր գործընկերներից է․ Արա Այվազյան

Լիտվան ԵՄ-ում Հայաստանի կարևոր գործընկերներից է․ Արա Այվազյան

Լիտվայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին:

Այս մասին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարարի ԺՊ Արա Այվազյանը՝ հավելելով, որ Լիտվան դարձավ առաջին պետությունը, որի հետ Հայաստանը հաստատեց դիվանագիտական ​​հարաբերություններ:

Ըստ Արա Այվազյանի, Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ օրակարգին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել հայ-լիտվական համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս գործընթացում կարևոր դեր ունեն մեր երկրների արտաքին գործերի նախարարությունները, և այդ առումով մեծ նշանակություն է տրվում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների պարբերական քաղաքական խորհրդակցություններին՝ որպես երկկողմ համագործակցության խորացման կարևոր մեխանիզմ», — նշել է ՀՀ արտգործնախարարը: 

Այվազյանի խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հարցեր: «Լիտվան ԵՄ-ում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և այդ համագործակցությունը խորացնելու Լիտվայի պատրաստակամությունը»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:

Այվազյանը գոհունակությամբ նշեց նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Արա Այվազյանը նշեց, որ միջազգային հանրության կողմից ձեռնարկված ջանքերին զուգահեռ, Հայաստանն ու հայ ժողովուրդը կրկին բախվում են ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների դրսևորումների:

«Դրա ծայրահեղ դրսևորումը Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան էր՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, ռազմական հանցագործություններ և վայրագություններ, որոնք հանգեցնում էին հումանիտար ճգնաժամի: Մինչ օրս արցախյան հիմնախնդրի համատեքստում արդիական խնդիրներ ամբողջությամբ լուծված չեն, և առաջին հերթին՝ պատանդ պահված ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ հայրենադարձությունը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+