Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության էջը:
«Մեկնարկել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան: Նախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասված է գրառման մեջ:
Երևանում տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի առանձնազրույցը: Սպասվում է նաև երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






