Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելուն:
«Եվրախորհրդարանը 2015-ին արդեն ընդունել է հիշատակող բանաձև՝ Հայկական ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- նշվել է Եվրախորհրդարանի խմբակցության «Թվիթեր»-յան գրառման մեջ:
Գրառմանը կցված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկար՝ «Երբեք մի մոռացեք հայերի ցեղասպանությունը» վերնագրով:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







