ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղերձին:
«Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում։ Դու դա պարտադրված էիր անել։ Քո հրաժրականը բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ և անզիջում պայքարի հետևանք է։
Սեփական ժողովրդին մանիպուլացնելու և մոլորեցնելու հերթական խղճուկ փորձերդ անխուսափելիորեն դատապարտված են տապալման։ Այո՛, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա ապագա, բայց այդ ապագան բացառում է Նիկոլն ու նիկոլիզմը»,-գրել է Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







