Սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Ծիծեռնակաբերդի հուշահամալրում այսօր Մովսես Գորգիսյանի բառերը մեջբերեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն՝ ասելով, որ այս բառերով ամեն ինչ ասված է:
Զարքարյանը կարծում է, որ ամենակարևորը մեր ներքին պայքարն է՝ պայքարը մարզերում, քաղաքներում, բանակի ու տնտեսության մեջ: Անցած 30 տարիներին, բազաթիվ թերություններով հանդերձ, աշխատանք է տարվել՝ կայացած պետության ու բանակի ձևավորման հարցում, և այսօր էլ հնարավոր է դա անել: Սակայն իներցիան ֆիզիկայի օրենքով ժամանակի հետ կորում է, հիմա ժամանակն է նոր իմպուլս հաղորդել և անցյալի սխալները հաշվի առնելով՝ առաջ շարժվել:
Խոսելով Ալիևի՝ Զագեզուրի միջանցքը ուժով ստանալու հայտարարությանը՝ Զաքարյանն ասաց, որ կարող էր կոպիտ պատասխանել Ադրբեջանի ղեկավարին, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նա ինչ ասում է՝ անում է: Հետևաբար պետք է լուրջ մոտենալ այդ հայտարարությանը, եզրակացություն անել ու պատրաստվել դրան:
Խոսելով Հայաստանի շահերի հաշվին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորության մասին՝ Մեղրի համայնքի ղեկավարը նշեց, որ ոչինչ բացառել չի կարելի: Երբ կա ուժեղ պետություն, այս բոլոր խնդիրները կստանան համարժեք լուծում, բայց այս նախագծում հայկական կողմը չի երևում:
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետը 1993-1994 թվականներին զինվորական ծառայության ընթացքում եղել է Գանձասարի գումարտակի կազմում, մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանական մարտական գործողություններին՝ Կուբաթլուի, Զանգիլանի և Ջաբրայիլի ազատագրման մարտերին, Հորադիզում ստացել հրազենային վիրավորում և զորացրվել որպես պահեստային լեյտենանտ։ Իսկ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի հայրենիքի պաշտպանության մարտերին և ստացել բեկորային վիրավորում: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» և «Վազգեն Սարգսյանի» անվան մեդալներով: Զաքարյանն ամուսնացած է, 4 զավակի հայր։
Մանրամասները՝ տեսանյութում.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







