Ֆրանսիայում ամենուր ամենքը յուրովի է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նշեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, հայերը հիշատակում են Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի նախագահ Մակրոնի անունից մեր պատվիրակությունը, բնականաբար, ներկա է զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այս տարի, մանավանդ, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված արարողությունը, որովհետև արդեն լրացրել է 20 տարի, երբ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բայց նախագահը չբավարարվեց դրանով՝ արդեն 3-րդ տարին անընդմեջ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պետական պաշտոնական օրացույցում նշված է, որպես հիշատակի օր: Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք յուրովի է իր հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշել է Լըմուանը:
Ժան-Բատիստ Լըմուանը հիշատակեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







