Այսօր ի՞նչ է փոխվել ձեր պահանջներում. Armeniatoday-ի թղթակիցը հարց ուղղեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանին, որը Ազատության հրապարակում էր՝ մասնակցելու արդեն ավանդական դարձած ջահերով երթին:
«Պահանջը այդ իմաստով նույնն է. Ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հատուցում: Սա ավանդական ջահերով երթն է, իհարկե, այս տարի մեր ողբերգությանը նոր ողբերգություն է ավելացել՝ Արցախում կորցրած հայրենիքի մի մասը, զոհերը, բայց մենք հանձնվելու իրավունք չունենք, պետք է ոտքի կանգնել, այս ամենից դաս քաղել, համախմբվել, գնալ առաջ, որովհետև նույն 1915 թ.-ին էլ կոտրված ցեղասպան ժողովուրդը 3 տարի անց ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը»,- ասաց Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






