Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցածն ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ըստ իշխանության ներկայացուցչի՝ ՀՀ-ն մասերի բաժանելու միտում կա, որն ուղղորդված է խմբակների կողմից։
Ճշգրտող հարցին՝ ով է փորձում մասերի բաժանել երկիրը, Մակունցն արձագանքեց, որ չի կարող անուններ հնչեցնել․ չգիտե՝ ով է այդ ակցիաների կազմակերպիչը։
«Մեր գործողություններով մենք որևէ կերպ չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների գործողությունները որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին ձեռնարկելու նման գործողություններ», — ասաց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունքի մարզ։ Ընդդեմ Փաշինյանի այցի մարզում բողոքի գործողություններ են տեղի ունեցել։ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ ձերբակալվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






