Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Բայդենը, հավանաբար, «ցեղասպանություն» տերմինը կօգտագործի ապրիլի 24-ին հնչեցվող ամենամյա հայտարարության մեջ, երբ աշխարհի տարբեր մասերում անցկացվում են ցեղասպանության զոհերի ոգեկոչումներ։
Cyprus Mail-ի հարցին ի պատասխան՝ Մահտեսյանը նշել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարի այս քայլը կունենա պատմական նշանակություն և, հավանաբար, կհանգեցնի այն փաստին, որ շատ այլ երկրներ կոտորածը ճանաչեն որպես ցեղասպանություն:
Նա հավելեց, որ անցյալում բազմաթիվ հիասթափություններ են եղել ԱՄՆ նախկին նախագահների տված և չկատարած խոստումների կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






