ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի էջում գրել է․
««Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի վերջին նախապատրաստական աշխատանքները: Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակներում։
Ցուցադրվելու են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






