ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին:
«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Սյունիքի մարզ։ Վարչապետի այցի դեմ մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են կազմակերպվել։ Ագարակում, Մեղրիում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են վարչապետի այցը քաղաք՝ պահանջելով, որ նա հեռանա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







