Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:26

Նիկոլապաշտների առկայությունը չեմ բացառում, բայց Սյունիքում Փաշինյանին հիմնականում չեն ընդունում․ Կապանի քաղաքապետ

Ներկա դրությամբ ինձ հայտնի է, որ երեկ խուզարկություններ են տեղի ունեցել ինչպես Մեղրիի համայնքի ղեկավարի, այնպես էլ այլ բնակիչների տներում։ Անդրադառնալով երեկ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին հաջորդած ոստիկանական գործողություններին՝  News.am-ի հետ զրույցում այս մասին նշել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիաներ էին կազմակերպել, նրանց թվում նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էր։

Անդրադառնալով ակցիաներին հաջորդած գործողություններին՝ նա հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով խուլիգանության հանցակազմով քրեական գործ է հարուցվել։

«Ցանկացած իրավագետ, ուսումնասիրելով երեկվա կադրերը, կարող է ասել, որ այնտեղ ո՛չ բռնություն կա,  ո՛չ էլ բռնության սպառնալիք։ Այսինքն, ստացվում է՝ փորձում են ինչ-որ ծանրացնող հանգամանքներով որակավորել այդ գործողությունները»,-ասաց նա։

Անդրադառնալով մարզում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առկա աջակցությանը՝ նա հավելեց․ «Ես չեմ բացառում այն հանգամանքը, որ տարածաշրջանում կան նիկոլապաշտներ կամ Նիկոլի կողմնակիցներ, որոնք փոքրամասնություն են կազմում։ Բայց հիմնականում տրամադրությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում Սյունիքում՝ պատերազմի ու պատերազմի հետևանքների պատճառով»։ 

Փարսյանը նշեց, որ մեծ թվով ոստիկանական ուժեր կան մարզում․ «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Կապանում էր։ Իմ տեղեկություններով՝ Կապանում է նաև ԱԱԾ պետը։ Ոստիկանապետն էլ է մարզում»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ կապված երեկվա ակցիայի հեղինակներին տեսանելի կերպով պատժելու ու դրանից բխող հնարավոր հետևանքներին՝ Փարսյանը հավելեց․ «Բացի Նիկոլ Փաշինյանի էմոցիաներից, որևէ լուրջ բան չեմ տեսնում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+