Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին ու նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։

«Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։

Լին Թրեյսիի այցի նպատակը հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակին ծանոթանալն էր, որի վերաբերյալ նա մի շարք հարցեր ուղղեց մարզի ղեկավարին։

Կողմերը քննարկեցին անվտանգությանը, կոմունիկացիաներին, սահմանային, սոցիալական հարցերին ու տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր»։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ Հոֆմանը ներկայացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից մարզում իրականացված ծրագրերի ուղղություններն ու նաեւ հետաքրքրվեց, թե նոր իրավիճակում տնտեսության զարգացման ինչ գերակայություններ են տեսնում մարզային իշխանությունները, որոնք իրենք կարող են հաշվի առնել հետագայում իրականացվելիք ծրագրերի ռազմավարությունում։

Կողմերը խոսեցին նաեւ Արցախից Սյունիքում վերաբնակեցված քաղաքացիների, նրանց խնդիրների, անհրաժեշտ աջակցության ծրագրերի մասին։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակին դիմակայելու ընթացքում մարզին ցուցաբերած աջակցության համար։

Դեսպանն այցելել է նաեւ մարզի համայնքներ, հանդիպումներ ունեցել համայնքապետարաններում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ծրագրեր իրականացնող կազմակերպություններում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+