Արցախի արդեն նախկին ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանն այսօր դարձյալ ԱԺ էր եկել: Նա եղել է պատգամավոր Վարդան Աթաբեկյանի սենյակում:
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ Ավագյանին ճանապարհելիս վերջինիս հեռախոսին զանգ է եղել, ասել են, որ Արայիկ Հարությունյանն ուզում է նրան ազատել աշխատանքից։
Վարդան Աթաբեկյանի խոսքով՝ իր համար տեղի ունեցածը անթույլատրելի երևույթ է, քանի որ դրանով հարվածում են ԱԺ ինստիտուտին։
Նա նկատեց, որ երեկվա քննարկումները եղել են բացառապես գերիների մասին, և որևէ աղմկահարույց հայտարարություն չի արվել։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






