Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Կարճատև լոքդաունը լուրջ հետևանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության համար․ պատգամավոր

Կարճատև լոքդաունը լուրջ հետևանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության համար․ պատգամավոր

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 9-րդ հերթական նստաշրջանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցեցին կառույցում ԱԺ պատվիրակության անդամներ Սարգիս Խանդանյանը եւ Նարեկ Մկրտչյանը:

Քննարկվեցին ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կորոնավիրուսի ազդեցությանն ու հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Սարգիս Խանդանյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Կորոնավիրուսի համավարակը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության եւ սոցիալական բարեկեցության վրա: Կորոնավիրուսի տարածումը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի առողջապահական համակարգի համար՝ մղելով վերափոխել առողջապահական ենթակառուցվածքների եւ ռեսուրսների կառավարման տրամաբանությունը: Նախորդ գարնան կարճատեւ լոքդաունը լուրջ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության եւ բիզնեսների համար:

Դժբախտաբար, համավարակը 2020 թվականին Հայաստանի առջեւ ծառացած միակ մարտահրավերը չէր: 2020թ. մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում հրադադարի ռեժիմների պահպանման հրատապ կոչով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով: Հայաստանը ողջունեց այս կոչը, ինչպես եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը, քանի որ մենք հավատում ենք, որ միմիայն համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել հումանիտար ճգնաժամերը:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային եւ նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

2020թ. հուլիսին Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Այս էսկալացիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հրթիռակոծելով բժշկական դիմակներ պատրաստող արտադրամասը, որը օրական պատրաստում էր 300 հազար դիմակ»: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+