Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Չեխիայում պայթեցված պահեստներում Ուկրաինայի համար զենք է եղել․ ԶԼՄ-ներ

Չեխիայում պայթեցված պահեստներում Ուկրաինայի համար զենք է եղել․ ԶԼՄ-ներ

Չեխական Վրբետիցե համալիրում զինամթերքի պահեստներում պայթյունը 2014 թվականի հոկտեմբերին, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Ուկրաինա զենքի մատակարարումը խափանելու համար, ենթադրում են չեխական Irozhlas և Respect հրատարակությունները:

Ինչպես գրում է Irozhlas պարբերականը, պայթեցված պահեստներն ու զենքը չեն պատկանել Չեխիայի պաշտպանության նախարարությանը։ Այդ ժամանակ դրանք օգտագործվել են առևտրային ընկերության կողմից, որը պաշտոնապես զբաղվում է զենքի վաճառքով ՝ Imex Group-ը ։ Միջադեպի ժամանակ պատրաստվել է Բուլղարիայում պայթեցված զենքի արտահանումը։ Սակայն Բուլղարիան միայն միջանկյալ կետ էր։

Ստացողը եղել է բուլղարական Emco ընկերությունը։ Թե՛ Imex Group-ը, թե՛ Emco-ն պատկանում են բուլղարացի գործարար, զենքի օրինական վաճառող Էմիլիան Գեբրևին, որին Չեխիայում պայթյուններից հետո երկու անգամ «Նովիչոկ»-ով թունավորել են, պնդում է Bellingcat-ը:

Respect հրատարակությունը, վկայակոչելով ոստիկանությանը, պնդում է, որ զենքը պատրաստել են Գեբրևին մատակարարելու համար, և նշում է կարևոր դետալը ՝ Գեբրևը ռազմական նշանակության ապրանքների մատակարարներից մեկն էր Ուկրաինայի ՆԳՆ-ի և Ազգային գվարդիայի համար, այդ թվում ՝ Դոնբասում հակամարտության ակտիվ փուլի թեժ շրջանում:

Հիշեցնենք, որ Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների և ՌԴ-ին մեղադրում է ռազմական պահեստի պայթյունի կազմակերպման մեջ, որը տեղի է ունեցել դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին Չեխիայի արևելյան մասի սպառազինության պահեստներում, և հանգեցրել է բազմաթիվ ավերածությունների և տեղի երկու բնակիչների մահվան: Միայն 6,5 տարի անց չեխական կառավարության ղեկավարությունը պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին այդ դիվերսիան կազմակերպելու մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+