Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանի արտահերթ ելույթը՝ խորհրդարանում

Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նա, անդրադառնալով հնչեցված քննադատություններին, նշեց.

«Ինչպես տեսնում եք, ոչ ոք չի խուսափում հարցերից: Վարչապետն օրենքի համաձայն գալիս է Ազգային ժողով եւ բոլոր հարցերին տալիս պարզաբանումներ: Սակայն պատերազմի պատճառների եւ ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենց:

Ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի եւ դրա բացահայտման ընթացքի պատճառները հասկանալի դառնան: Ավելի եք խճճում: Դուք չեք զգում այս բեռը եւ քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու: Խճճել ու տարամեկնաբանել եք ամեն ինչ:

Ես չեմ հավատում, որ ձեր նպատակն այս բարդագույն, անմարդկային պատերազմի պատճառներն ու ընթացքի հանգամանքները հասկանալն է ու ծանր հարցերից տառապող մարդկանց օգնելը:

Ես համարում եմ, որ դուք ոչ մի բեռ ձեզ վրա վերցրած, ոչ մի պատասխանատվություն ստանձնած չեք զգում եւ ուզում եք պարզապես ինքնամոռաց մեղադրել, մեղավոր նշանակել, բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնել: Սա է ձեր նպատակը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+