Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Մամուլի տեսություն․ ԱԺ-ն պետք է ցրվի մինչեւ մայիսի կեսը, Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե իսկապես ընտրությունների թեման լուրջ է, ապա, ըստ տրամաբանության ու օրենսդրության, ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը պետք է ցրվի։ Նախապես հայտարարվածի համաձայն, դա պետք է լինի մինչև մայիսի կեսը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, մտահոգ լինելով կառավարությունից ԱԺ ուղարկված, բայց դեռևս խորհրդարանի լիագումար նիստեր չմտած մի շարք նախագծերի հետագա ճակատագրերով, մտադիր են ամեն կերպ դրանք վավերացնել։

Մեր ունեցած տեղեկություններով, փաստացի մեկ ամսվա կտրվածքով, բացի հերթական քառօրյայից, կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից նախատեսվում է հրավիրել մի քանի արտահերթեր, որոնց օրակարգերը կլինեն բավականին հագեցած։ Խոսքը այն նախագծերի մասին է, որոնց «անցկացումը» պետք է հենց իշխանություններին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ, իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ձայն են ապահովել օրվա իշխանության համար: Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետներին հրահանգել է գտնել նրանց, բանակցել նրանց հետ, ինչ պետք է՝ խոստանալ, որպեսզի ընտրություններում աջակցեն իրենց:

Բանակցություններն արդեն սկսվել են: Իսկ ամենախնդրահարույց մարզի՝ Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը՝ խոստանալով մարզում աշխատանք տանել, որ կարողանան այստեղից էլ աննախադեպ թվեր խփել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 16-ին նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովը կրկին տեղի չի ունենա, եւ օրակարգում ներառված հարցերն այդպես էլ չեն քննարկվի: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 26-ին եւս պետք է տեղի ունենար Դատավորների ընդհանուր ժողով, սակայն այն տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով:

Այդ ժամանակ օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրություն եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամի ընտրություն, սակայն, ինչպես նշեցինք, նիստը չկայացավ: Եվ, ահա, չնայած որոշվել էր, որ այն պետք է տեղի ունենար այս ամիս, սակայն մենք տեղեկացանք, որ այն կրկին չի կայանա։ Սակայն հետաքրքիր է, որ դատավորներին անգամ զգուշացրել են՝ եթե չգան նիստին, ապա նրանց նկատմամբ կարող են կարգապահական վարույթներ հարուցել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր եկել ոչ այնքան սթափ վիճակում, այդ մասին մասնավոր զրույցներում չէին հերքում անգամ նրա թիմակիցները։ Դա ակնհայտ էր ոչ միայն անադեկվատ, իրար հակասող հայտարարություններից ու պահվածքից։

Նա ոչ միայն նախկիններին էր թիրախավորել, այլեւ ինքն իրեն էլ էր հակասում։ Օրինակ, ասում էր, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի ասել, թե 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Մինչդեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, Փաշինյանը չէր ժխտել, որ այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նման բան է ասել»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+