Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Ադրբեջանը չընդունեց Հադրութի դեօկուպացիայի առաջարկը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին երեք անգամ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու դրանց չկատարմանը:

ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակ որոշել է ծանր զիջումների ճանապարհով հասնել հրադադարի։

«Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: ԱԽ այդ նիստին մասնակցել են հանրապետության նախագահն ու Վեհափառ հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ կատարվող իրադարձությունների մասին»,-պատմեց Փաշինյանը։

Նա մանրամասնեց, որ դրանից հետո կապ է հաստատել ՌԴ նախագահի հետ և ասել՝ ուզում են հրադադար՝ Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով:

«Պարզվել է, որ Ադրբեջանը չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր պահանջը, միաժամանակ պահանջեց, որ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը չկապվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ:

Նաև մի նոր դետալ կա, որի մասին ես նախկինում չեմ ասել: Ակնկարկ է եղել, որ ոչ թե պետք է լինի 5+2 տարածքների վերադարձ, այլ՝ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»,- շեշտեց վարչապետը՝ նշելով, որ Ադրբեջանը չի ընդունել  նաև ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+