Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացված Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ»-ին, որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

««Պուրակում» ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան՝ մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, փաստորեն, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը միանշանակ դատապարտվում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից։ Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն։ Սրանք էլ, ըստ էության, նրանց հաղթանակի մսխման առաջին քայլերն են: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը։ Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ»,- ասաց Քոչարյանը, նշելով, որ  մենք էլ մեր հերթին պետք է առանց քաղաքական երանգ տալու՝ մեր պարտության պատճառները վեր հանենք։

«Այս օրերին ակնհայտ քաղաքական նպատակներով ակտիվ շահարկվում է գերիների հարցը, որի նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում։ Բազմիցս նշել եմ՝ նմանատիպ թեմաները անտեղի հանրային քննարկման առարկա դարձնելը ոչ միայն որևէ ձևով չի օգնում գերիների վերադարձին, այլև ուղղակիորեն խանգարում է այդ գործընթացին։ Անկախ նրանից՝ այդ ցավը մեր սեփական ընտանիքին է պատկանում, թե ոչ, պատերազմի ընթացքում գերի ընկած յուրաքանչյուր անձ, հերոսաբար ընկած կամ կենդանի մնացած յուրաքանչյուր զինվոր մեր տան անդամն է և մեր պետության արժեքավոր քաղաքացին»,- ասաց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+