Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Գերիների հարցով կոչ՝ ԵՄ-ին․ հայտարարությանը նաև եվրապատգամավորներ են միացել

Օրերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը օրեր առաջ հայտնել էր, որ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում կլինի։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը մանրամասներ է հայտնել համաժողովից։ «Հայ գերիների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով համաժողովը տեղի է ունեցել առցանց ձևաչափով՝ հաշվի առնելով առողջապահական արտակարգ իրավիճակը և առկա սահմանափակումները: 

«Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց համաժողով՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ։ Քննարկվեցին խնդրի իրավական և քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախոսներն էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պատերազմի հրադադարի հայտարարությունից անցել է հինգ ամիս։ Չնայած բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու Ադրբեջանի պարտավորությանը՝ այդ երկրում դեռևս առնվազն 188 հայ ռազմագերի է պահվում:

Իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը շեշտեց, որ պատերազմի ավարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատության մեջ պահելը Ադրբեջանի կողմից պատերազմը հոգեբանական տեսանկյունից երկարացնելուն ուղղված քայլ է: «Սա պատերազմի կործանարար հետևանքների շարունակությունն է: Մարդ արարածին, անգամ եթե նա անազատության մեջ է, չի կարելի օգտագործել որպես քաղաքական առևտրի առարկա՝ նորանոր օգուտներ կորզելու համար»,- ասել է Էվինյանը:

«Եվրոպայում կառավարությունների լռությունն ու պասիվ դիրքորոշումն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերյալ, ինչպիսին ռազմագերիների ազատ արձակման հարցն է, հուսահատեցնող է Եվրոպայի սփյուռքահայության համար և, ըստ էության, յուրաքանչյուրի համար, ով մտահոգված է այս խնդրով և ընդհանրապես կարևորում է մարդկային արժանապատվությունը», — շարունակելով խոսքը՝ մանրամասնեց Էվինյանը:

«Եվրոպան կարող է և պետք է անի ավելին՝ նաև հանուն սեփական վստահելիության, հզորության և կենսունակության: Մենք լիահույս ենք, որ Եվրոպական խորհրդարանը՝ որպես սուբյեկտ, վերջապես կարտահայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերյալ և կոչ կանի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- եզրափակեց Էվինյանը:  

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը, որը նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իր խոսքում նշեց. «Անհայտ կորածների և գերիների ողբերգությունը, ինչից 1974-ից ի վեր տուժել է Կիպրոսը, չպետք է կրկնվի Արցախում: Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների անհապաղ վերադարձը»:

Համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ Ադրբեջանի կողմից պահվող անձանց անազատության ենթարկելը և խոշտանգելը ռազմական հանցագործություն է, քանի որ, համաձայն 1949 թ. ժնևյան կոնվենցիայի, նրանք բոլորն էլ իրավական առումով ռազմագերիներ են: Կոպտորեն խախտելով Կոնվենցիան և մարդու իրավունքների հիմնական սկզբունքները՝ Ադրբեջանն օգտագործում է այս չափազանց զգայուն մարդասիրական հարցը՝ քաղաքական օգուտներ կորզելու նպատակով: Բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումն ամրագրված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությամբ: Նշենք, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+