Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում ԱԺ աշխատակազմի գործունեությանն առնչվող օրենքում

Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում ԱԺ աշխատակազմի գործունեությանն առնչվող օրենքում

««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ նիստում:

Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ բոլոր պետական մարմիններում աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման հարցում պետք է լինեն միասնական կանոններ: Այժմ միջանկյալ լուծումներ են տրվում:

Հեղինակներն առաջարկում են օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ:

Բարձրագույն պաշտոնների համար նախատեսվում է բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա փորձ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային փորձ:

Գլխավոր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:

Ստորաբաժանման ղեկավարի, այդ թվում՝ ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում կպահանջվի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:

Առաջատար պաշտոնների դեպքում կպահանջվի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը նկատեց, որ ԱԺ աշխատակազմի գործունեության կազմակերպման առանձնահատկությունները սահմանող օրենքը պետք է ընդունվեր մինչեւ 2020 թ. հուլիսի 31-ը, սակայն  երկրում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ այն հետաձգվեց: Ըստ պատգամավորի՝ այս նախագծով ակնկալվող արդյունքին հնարավոր էր հասնել միայն այդ օրենքի ընդունումից հետո: Առաջարկվող տարբերակը ժամանակավոր լուծում է լինելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+